ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ջավախեցու Խաչիկ Մարոզյանն եմ սիրում, ու ռուսաստաններում ասֆալտ փռող մանկության ընկերներիս եմ սիրում

Ջավախեցու Խաչիկ Մարոզյանն եմ սիրում, ու ռուսաստաններում ասֆալտ փռող մանկության ընկերներիս եմ սիրում
18.03.2024 | 08:50

Մեղքս ինչ թաքցնեմ, էսօր տնից դուրս եկա: Որքան էլ որ չեմ ուզում դուրս գալ, որևէ մեկի երեսը տեսնել, բայց դուրս եկա: Հրավիրողը հերիք չի նորագույն փորձությունները պատվով հաղթահարած բացառիկ ընկեր է, դեռ մի բան էլ ավելին, ջավախեցի է՝ Մարոզյան Խաչիկը: Ես ջավախեցի չեմ, բայց Գյումրիից հանգամանքների բերումով, դեռ վաղ մանկությունից տեղափոխվել եմ Երևան՝ հին Ավան, որտեղ լուսահոգի Քոչինյանը լցրել էր ջավախեցիներով: Այսինքն, իմ ամենահարազատ, ամենասրտամոտ ընկերները ջավախեցիներ են, մանկության ընկերներ, որոնք պարգև են ամեն մարդու համար:

Էնպես ստացվեց, որ ինձ թիկունքից հարվածողներն էլ ջավախեցիներ էին, ճամբարափոխ, նիկոլաբարո ջավախեցիներ: Մեկը թորոսյան շիրակ էր, մյուսը գիլոյան կարեն, սարգսյան վահագն ու նման բաներ...

Չեմ դառնացել, արդեն բավականին փորձ ունեի, քչփորել էի մեր պատմության խորխորատներն ու սարսափով տեսել, որ ջավախեցի ռուբեն տեր-մինասյանը կարող էր ամբողջ Սասունն ու Մուշը կրակի բերանը տալ, միայն թե իր կաշին փրկի: Բայց չերկարացնեմ:

2016-ին, ապրիլյան աղետից հետո, երբ Հայաստանից շատերն էին խումբ-խումբ մեկնում Արցախ՝ նկարվելու, ինձ էլ բախտ վիճակվեց գնալ-նկարվել: Հեշտ ու հաճելի է, չէ՞, Աբաջյան Ռոբերտի, Զոհրաբյան Անդրանիկի, հրամանատար ՈՒրֆանյանի ու մի քանի այլ հզոր-նահատակների՝ կյանքով կերտած լեգենդի վրա գնալ Արցախ ու նկարվել: ՈՒխտագնացության կազմակերպիչը հին բարեկամս էր՝ Մերուժան Տեր-Գուլանյանը, ու բնականաբար, այնպես ստացվեց, որ երկու տասնյակից ավելի ուխտագնաց-նկարվողներից թերևս միայն ես չէի ջավախեցի: Բայց կարևորը դա չէ, կարևորն այն է, որ երկարուձիգ ճանապարհին ակամա բացահայտեցի, թե ինչպիսին կարող են լինել կուսակցական ջավախեցիները:

Մեկը քյոփակ էր՝ դաշնակ լևոն շիրինյանը, մյուսը մատղաշ: Մատղաշ դաշնակի անունը չեմ տալիս, քանի որ նա դեռ ճամբարը չի փոխել: Բայց ինչ եռանդով էին հարձակվում վրաս, երբ պնդում էի, որ պայմանավորված պատերազմը աղետներից մեծագույնն է, որ ապրիլյան աղետը նույնքան հողատվություն է, որքան 1918-ի հողատվությունը: Այսօր դժվար է, չէ՞ հավատալ, թե ինչպես էր դաշնակ շիրինյանը մատղաշի հետ թռնում դեմքիս, երդվում Աղբյուր Սերոբի ու Հրայր Դժոխքի անունով... 2018-ից ի վեր շիրինյանը էլ դաշնակ չէ, հողատվական ելույթներ է ունենում ու կարգին գումարներ վաստակում: Նրա համերկրացի մատղաշը մի երկու անգամ փորձեց արդարացնել նրան, բայց երբ կուսակցական շեֆերը սաստեցին՝ սկսեց հայհոյել հողատու քյոփակին: Բայց 2021-ին ոնց էր ցնծում, երբ իմացավ, որ գլխիս սարքել են... ու սարքել են իր զեմլյակները՝ թորոսյան-գիլոյան-սարգսյանները...

Ջավախեցու Խաչիկ Մարոզյանն եմ սիրում, ու ռուսաստաններում ասֆալտ փռող մանկության ընկերներիս եմ սիրում, որ ոչ դաշնակ եղան, ոչ ճամբարափոխ շիրակ:

Այ թե ինչու այսօր տնից դուրս եկա:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1801

Մեկնաբանություններ